Վարձակալության ժամկետը մինչև ուսանողական տարվա ավարտն է։
Եթե ցանկանում եք ամսական վճարել, ապա գինը կկազմի 70.000 դրամ և վարձավճարի առաջին և վերջին երկու ամիսների համար պետք է վճարեք նախապես։
Դուք կարող եք ընտրել ավելի խնայողական տարբերակ․ մեկ տարվա համար միանգամից վճարելու դեպքում գինը կկազմի 700.000 դրամ։ (իրականում դուք ստանում եք 17% զեղչ կամ այլ խոսքով վճարում եք տաս ամսվա վարձ, ապրում տասներկու ամիս)
Երկարաժամկետ վարձակալության փոխարեն կարող եք կարճաժամկետ վարձակալել այս տարածքը։ Այս դեպքում դուք ժամանակի սահմանափակում չեք ունենա: Բայց գինը կկազմի 90.000 դրամ յուրաքանչյուր ամսվա համար։ Բացի այդ, տարածքի պահպանման համար պետք է վճարեք 30000 դրամ։ Ձեր պայմանագրի ավարտին, սենյակից դուրս գալու ժամանակ, եթե ամեն ինչ նույն վիճակում է, ինչ սենյակ մտնելիս, այս ավանդը կվերադարձվի ձեզ: Այս տարբերակը հասանելի չէ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը: