Մի սենյակ, մի մահճակալի գնով
Անհրաժեշտ բոլորը, առանց ավելորդությունների
2002 թվականին սեփականաշնորհված սովետական ուսանողական հանրակացարանը այսօր ներքուստ վերափոխված, ծառայում է ինչպես ուսանողներին, որպես հանրակացարան այնպես նաև նրանց այցելող հարազատներին ու հյուրերին, որպես հյուրատուն։
Մենք մատուցում ենք ուսանողներին հանրակացարանային ծառայություն, ներառյալ առանձին սենյակներ, անհատական սանհանգույցով, մշտական տաք ու սառ ջրով, ամբողջական կահույքով (մահճակալ, զգեստապահարան, սեղան, աթոռ, հեռուստացույց, սառնարան) , կոմունալ ծառայությունների հասանելիություն, անվճար ինտերնետ, պահակային ծառայություն և ընդհանուր տարածքների շուրջօրյա տեսախցիկներով հսկում, ներքին բուֆետ - խոհանոց, լվացքատուն, վերանորոգման անվճար աշխատուժ ․․․
Իսկ նրանց հյուրերին, օրավարձով սենյակներ, բոլոր նույն հարմարություններով և դեռ ավելին․․․ տեղաշոր, անհատական հիգիենայի նախնական միջոցներ, էլեկտրական ջրատաքացուցիչ, էլեկտրական տաքացուցիչ, վարսահարդարիչ, սրբիչներ և այլն։
Եվ այս բոլորը ամենամատչելի գներով, ճկուն սակագնային քաղաքականությամբ։